Ֆիրմաների համար

Միջազգային հանդիպումների և նիստերի ժամանակ թարգմանիչները հանդիսանում են մարդկանց միջև հասկացողության և կապի հիմնաքարը: Մենք առաջարկում ենք Ձեզ նաև թարգմանչական ծառայություններ բանակցային խոսակցությունների, ձեռնարկության ներսում տեղի ունեցող հանդիպումների, գործնական գործընկերների այցելությունների և այլ ասպարեզներում:

Մեր թարգմանիչների հետ միասին մենք կարողանում ենք իրականացնել շատ բարձր որակի, մատչելի գներով և կարճաժամկետ թարգմանչական պատվերներ հետևյալ ոլորտներում;

1. ընդհանուր մեքենաշինություն

2. ընդհանուր քիմիական արդյունաբերություն

3. ընդհանուր էլեկտրոնային արդյունաբերություն

4. ընդհանուր մետաղների արդյունաբերություն

5. Տուրիզմ

6. գիտություն

7. այլ արդյունաբերական ոլորտներ

Եթե Դուք կընդունեք արտասահմանից հյուրեր և թարգմանչի կարիք կունենաք, մենք Ձեզ կարող ենք աջակցել: Մենք կթարգմանենք նաև Ձեր ձեռնարկության ինտերնետային էջերը ևկհաստատենք սիրով Ձեր պայմանագրերը, փաստաթղթերը և այլն:

Ներկայացումների, հանդիպումների տեսակն ու մեծությունը որոշում է, թե  բանավոր թարգմանության որ ձևը ավելի նպատակահարմար կլինի կիրառել – հաջորդական /ընդհատումներով/ թարգմանությունները, միաժամանակյա /սինխրոն, սիմուլտան/ թարգմանությունները կամ բանակցային թարգմանությունները:

Եթե Ձեր ձեռնարկությունը կցանկանա համագործակցել գերմանական ֆիրմաների հետ, ապա մենք Ձեզ առաջարկում ենք այցելել մեր երկրորդ ինտերնետային էջը; www.simonyan-company.com

Ուրախ կլինենք համագործակցել Ձեզ հետ: