Simonyan Übersetzungen Arm

Մեր մասին

Մենեջմենտ

Արման Հրահատի ՍԻՄՈՆՅԱՆ

Երդվյալ և լիազորված թարգմանիչ

A&L Սիմոնյան թարգմանչական գրասենյակը  հանդիսանում է SIMONYAN ձեռնարկչատիրական ընկերության դուստր ձեռնարկություն և գործում է 2001 թվականից։  Մեր հիմնական նպատակը հանդիսանում է գնորդներին արագ և բարձր որակով թարգմանչական ծառայություններ մատուցելը: Մեր թարգմանչական գրասենյակի ծառայությունից օգտվում են տարբեր առևտրային կազմակերպություններ, պետական գերատեսչություններ և անհատներ։ Մենք թարգմանում ենք տեխնիկական, բժշկական և իրավական տեքստեր, պայմանագրեր, փաստաթղթեր և այլն։

Մեր թարգմանությունների որակի ապահովման նպատակով մենք համագործակցում ենք բացառապես մասնագետ թարգմանիչների հետ, որոնց մենք ճանաչում ենք երկար ժամանակ և համարում ենք կոնկրետ գործնական ոլորտի համար մասնագիտացված։ Լրացուցիչ սկզբունքով յուրաքանչյուր փաստաթուղթ ստուգվում է մեզ մոտ – Ձեզ համար լիովին անվճար։

Մեր առավելությունները հանդիսանում են որակով թարգմանությունները և նրանց արագ առաքումը գնորդին։ Մենք հաստատում ենք նաև կնիքով  Ձեր փաստաթղթերի թարգմանությունները [օրինակ ծննդյան և ամուսնության վկայականներ, անձնագրեր և այլն] մեր երդվյալ և լիազորված թարգմանիչների կողմից։

Եթե Դուք հարցեր ունեք թարգմանչական պատվերների վերաբերյալ, ապա խնդրում ենք դիմել մեզ։ Դուք կստանաք մատչելի գնային առաջարկ։

Սիրով սպասում ենք Ձեր հարցումներին։