Simonyan Übersetzungen Arm

Համագործակցություն

Անկախ այն հանգամանքից, թե Դուք իրականացնում եք հանդիպումներ օտար լեզուներով, ցանկանում եք թարգմանել ցանկացած լեզվով Ձեր պայմանագրեր, ապրանքների վերաբերյալ տեխնիկական տեղեկատվություններ և այլ ինֆորմացիաներ, ինտերնետային էջեր, գործնական ոլորտի տեղեկատվություններ, այլ կարևոր նյութեր կամ էլ կարիք ունեք թարգմանչի կողմից հաստատված /կնքված/ թարգմանությունների, մեր A&L Սիմոնյան թարգմանչական գրասենյակը հանդիսանում է Ձեր վստահելի գործընկերը ցանկացած լեզվի կիրառման տեսանկյունից, ամենաբարձր մակարդակով:

Մենք կարող ենք Ձեզ տրամադրել թարգմանիչներ ցանկացած լեզվի և լեզվական համակցության համար՝ Ձեր կողմից պահանջվող կոնկրետ ոլորտում առաջացած թարգմանչական խնդիրները հմտորեն լուծելու նպատակով:

Հանձինս պայմանագրերի կամ իրավական տեքստերի, ինչպես նաև իրավունքի և համաձայնագրերի, ինչպես նաև շատ այլ ուրիշ ոլորտների դեպքում մենք պատրաստ ենք տրամադրել Ձեզ մեր փորձառու թարգմանիչներին:

Մեր թարգմանիչները հանդիսանում են երկար տարիների փորձ ունեցող և լեզվական համակցությունները որպես մայրենի լեզու տիրապետող մասնագետներ:

Ձեր կողմից տրված յուրաքանչյուր փաստաթուղթ մենք թարգմանում ենք պայմանավորված ժամկետներին համապատասխան, բարձր որակով, մատչելի գներով, ինչպես նաև ապահովում ենք Ձեր անձնական և մնացած այլ վստահելի տվյալների անձեռնամխելիությունը մեր ձեռնարկությունից դուրս՝ մեր աշխատանքային պայմանների, հանձինս գերմանական օրենքի համաձայն:

Արդարադատության համար

 

Մեր թարգմանչական գրասենյակը համագործակցում է երկար տարիներ գերմանական դատարանների, ոստիկանության և այլ պետական մարմինների հետ:

Մենք ընդունում ենք կարճաժամկետ կարևորագույն պատվերներ:

Վստահությունը, ճշտապահությունը, արագ կազմակերպելը, որակով և չեզոք աշխատանքը բնորոշում են մեզ որպես գործընկերի:

Ձեռնարկությունների համար

 

Միջազգային հանդիպումների և գործնական խորհրդատվությունների ժամանակ թարգմանիչները հանդիսանում են մարդկանց միջև հաղորդակցության և կապի հիմնաքարը: Մենք առաջարկում ենք Ձեզ նաև թարգմանչական ծառայություններ բանակցային խոսակցությունների, ձեռնարկության ներսում տեղի ունեցող հանդիպումների, գործնական ոլորտներում  գործընկերների այցելությունների և այլ ասպարեզներում:

Մեր թարգմանիչների հետ միասին մենք կարողանում ենք իրականացնել շատ բարձր որակի կարճաժամկետ թարգմանչական պատվերներ մատչելի գներով հետևյալ ոլորտներում;

1. ընդհանուր մեքենաշինություն

2. ընդհանուր քիմիական արդյունաբերություն

3. ընդհանուր էլեկտրոնային արդյունաբերություն

4. ընդհանուր մետաղների արդյունաբերություն

5. տուրիզմ

6. գիտություն

7. այլ արդյունաբերական ոլորտներ

Եթե Դուք ընդունում եք արտասահմանից հյուրեր և թարգմանչի կարիք ունեք, ապա մենք Ձեզ կարող ենք աջակցել: Մենք թարգմանում ենք նաև Ձեր ձեռնարկության ինտերնետային էջերը և հաստատում ենք սիրով Ձեր պայմանագրերը, փաստաթղթերը և այլն:

Ներկայացումների, հանդիպումների տեսակն ու մեծությունը որոշում է, թե  բանավոր թարգմանության որ ձևն ավելի նպատակահարմար կլինի կիրառել – հաջորդական /ընդհատումներով/ թարգմանությունները, միաժամանակյա /սինխրոն, սիմուլտան/ թարգմանությունները կամ բանակցային թարգմանությունները:

Եթե Ձեր ձեռնարկությունը ցանկանում է համագործակցել գերմանական ֆիրմաների հետ, ապա մենք Ձեզ առաջարկում ենք այցելել մեր հաջորդ ինտերնետային էջը; www.simonyan-engineering.com
Ուրախ կլինենք համագործակցել Ձեզ հետ: